Խոշոր ավտովթար Աշտարակ-Փարպի ճանապարհին. վիրավորներից մեկը ժամկետային զինծառայող է (լուսանկարներ)
Երեկ՝ հուլիսի 17-ին, ժամը 11:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին: «Mercedes s600» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել մեքենայում գտնվող 21-ամյա Տ. Ա.-ն, 22-ամյա Ն. Ն.-ն և 19-ամյա Հ. Հ.-ն:
Վիրավորներից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք բուժզննում են անցել և դուրս գրվել հիվանդանոցից:
Operativ.am-ի տեղեկություններով 19-ամյա Հ. Հ.-ն ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող է և արձակուրդում է գտնվում: