Չինաստանում երկու բեռնատարների բախումից հզոր պայթյուն է առաջացել (տեսանյութ)
Չինական Չզեցզյան նահանգում Խանչժոու քաղաքից ոչ հեռու երկու բեռնատարների բախումը հզոր պայթյունի պատճառ է դարձել: Բախման պահը տեսանկարահանվել է: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ավտովթարի հետևանքում ոչ ոք չի տուժել: Բեռնատարի վարորդը «CCTV News»-ին մեկնաբանել է տեղի ունեցածը:
«Երբ բախվեցինք, միանգամից պայթյուն տեղի ունեցավ: Ես նույնիսկ չտեսա, թե ինչպես դա տեղի ունեցավ: Միայն պայթյուն լսեցի...»,- հայտնել է նա:
Հրդեհը մարելու համար մայրուղին փակվել է: