Մարդկության վերացման 3 հնարավոր պատճառ
Երկու հայտնի համալսարանի գիտնականները պարզել են, թե որ տիեզերական աղետն է կարող հանգեցնել մարդկության վերացմանը: Մասնագետները երեք պատճառ են նշել: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) և Հարվարդի (ԱՄՆ) համալսարանների փորձագետները պարզել են, թե որքան է կազմում այնպիսի տիեզերական աղետի հավանականությունը, որը կարող է վերացնել երկրագնդի վրա կյանքը: Այսպիսի ելքը հնարավոր է երեք պատճառներով: Գիտնականները պարզել են, որ այդ պատճառներից առաջինը գերլուսավոր աստղի պայթյունն է, երկրորդը հզոր գամմա ճառագայթների պայթյունը և երրորդը՝ Երկիր մոլորակի բախումը աստերոիդի հետ:
Սակայն նույնիսկ եթե մոլորակին սպառնա այս աղետներից որևէ մեկը, կյանքը մոլորակի վրա ամբողջապես չի կարող վերանալ, քանի որ Երկրի վրա կան օրգանիզմներ, որոնք կարող են ապրել անգամ ամենադաժան պայմաններում: