«Apple»-ը ներկայացրել է նոր էմոձիները
«Apple» ընկերությունն օգտատերերին է ներկայացրել նոր էմոձիները, որոնք օգտագործվում են էլեկտրոնային տեքստային հաղորդագրություններում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Դրանք պետք է հայտնվեն բջջային հեռախոսներում արդեն այս տարի: Նոր պատկերները ներկայացվել են այսօր՝ Էմոձիների համաշխարհային օրվա կապակցությամբ:
Մասնավորապես, շուտով ընկերության արտադրության սմարթֆոններում կլինեն նշաններ, որոնք կպատկերեն մայրիկ, հիջաբով կին և յոգայով զբաղվող մարդ:
«Apple»-ի սարքավորման ստեղնաշարին կհայտնվեն նաև նոր կենդաներիների՝ այդ թվում՝ զեբրի պատկերներ, ինչպես նաև ֆանատիկ երևույթների պատկերներ, օրինակ՝ զոմբիների:
Նոր էմոձիների թողարկման կոնկրետ օրը դեռևս հայտնի չէ: