Զարուհի Փոստանջյանը՝ ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց «Սասնա ծռեր»-ի մասին (տեսանյութ)
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի զավթման 1 տարվա կապակցությամբ «Սասնա ծռեր» խմբավորման աջակիցները, ի պաշտպանություն նրանց, երթ կազմակերպեցին, որը մեկնարկեց Ազատության հրապարակից:
Երթին ներկա էր նաև «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց. «Հասարակության բոլոր շերտերը կիսում են «Սասնա ծռեր»-ի կողմից այդ գործողությունը: Բայց այն, որ հասարակությունը չի կարողացել ինքնակազմակերպվել, դա միանշանակ է:
«Ծռեր»-ը հաջողության հասել են: Այն, ինչ որ իրենց վերապահված էր, իրենք կարողացել են իրականացնել: Ճիշտ է, մենք հաջողությունը ցանկանում ենք՝ լինի մեկ օրով, մեկ փուլով, մեկ գործողությամբ, բայց այդպես չի լինում: Մենք հազարամյակներ չենք պայքարել: Հետևաբար պայքարը պետք է շարունակենք և հասցնենք իր տրամաբանական ավարտին»,- նշել է Զարուհի Փոստանջյանը: