Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միմյանց դեմ կմրցեն
Հուլիսի 18-ին ԱՄՆ-ի մինչմրցաշրջանային շրջագայության ընթացքում կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ Սոլթ-Լեյք» ընկերական հանդիպումը, որի ընթացքում միմյանց դեմ կմրցեն Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը:
Հանդիպումը տեղի կունենա ամերիկյան Սենդի քաղաքի «Ռիո Տինտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 06:00-ին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ի առաջին ստուգողական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 5:2 հաշվով հաղթանակ էր տարել «Լոս Անջելես Գելեքսիի» նկատմամբ: