Հաջողվել է տեսանկարահանել երիտասարդ ընձառյուծների սիրային խաղերը
Պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է տեսանկարահանել հեռավորարևելյան ընձառյուծների սիրախաղերը: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Սիրախաղերի ժամանակ տեսանկարահանել են «Leo 64M» համարով ընձառյուծին և իր անհայտ ընկերուհուն: Փորձագետները նշում են, որ հենց այդ տարիքում են վայրի կատուները ձեռք բերում սերունդ տալու կարողություն:
Որպես կանոն՝ ընձառյուծների հանդիպումը տևում է շուրջ 5 օր: Հղիությունը՝ 3 ամիս, ինչից հետո լույս աշխարհ են գալիս 1-ից 3 կատուներ: Հայրը երեխաների դաստիարակությանը չի մասնակցում: