Հայոց եռագույնը՝ «ԼԱ Գելեքսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը
Ինչպես արդեն հայտնել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» մինչմրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղում 5-2 հաշվով հաղթանակ է տոնել «Լոս Անջելես Գելեքսի»-ի նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը, դաշտ դուրս գալով երկրորդ խաղակեսում, դարձել է գոլի հեղինակ:
Հանդիպմանը ներկա գտնված իրանցի երկրպագուների զույգն «Instagram»-ում լուսանկար է հրապարակել Կալիֆոռնիայի «Ստանհաբ» մարզադաշտից, որտեղ կայացել է հանդիպումը:
Նրանց թիկունքում երևում է նաև հայոց եռագույնը, որով երկրպագուները եկել էին ոգևորելու Մխիթարյանին: