Ռուսաստանի Լենա գետում 21-ամյա ՀՀ քաղաքացի է ջրահեղձ եղել
Shamshyan.com-ը գրում է.Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:Ժամը 15:30-ի սահմաններում ՌԴ Սախայի հանրապետությունում Լենա գետում միջանցիկ ջրանցքում ջրահեղձ է եղել ՀՀ քաղաքացի 21-ամյա Նարեկ Հակոբյանը:
Նրա դին ջրանցքից դուրս են բերել ՌԴ փրակարարները և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ արտակարգ իրավիճակների և Արտաքին գործերի նախարարություններ: Shamshyan.com-ը պարզել է, թե Հայաստանի որ մարզի բնակիչ է ջրահեղձ եղած Ն. Հակոբյանը: