25-ամյա բրազիլացի պատգամավորի վրա պսակադրությունից հետո ձվեր են նետել
Բրազիլիայում Պարանա նահանգի Վեհաժողովի պատգամավոր Վիկտորիա Բարոսի վրա պսակադրության արարողությունից հետո ձվեր են նետել: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
Պատգամավորի հարսանիքի հյուրերի թվում են եղել բրազիլական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ նրա հայրը՝ Ռիկարդո Բարոսը, առողջապահության նախարար Կիդա Բորգետտին, փոխնահանգապետն ու Բրազիլիայի Ազգային կոնգրեսի առնվազն 30 անդամներ:
Հարսնացուն հայտարարել է, որ եկեղեցու մոտ հավաքված ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել, քանի որ իր ընտանիքը սատարում է կոռուպցիայի մեջ մեղադրվող երկրի նախագահ Միշել Թեմերին: