Ըմբիշ Միհրան Հարությունյանը ևս մեկ անգամ կվիրահատվի
Ըմբիշ Միհրան Հարությունյանը մեկնել է Լեհաստան: Այս մասին գրառում է կատարել «Instagram»-ի իր էջում.
«Հերթական անգամ ես մնացի մենակ ևս մեկ խնդրի հետ: Ինձ բնորոշ է լինել մենակ, երբ առջևում բարդ և ծանր օրեր են սպասվում, և կրկնակի բնորոշ է` դրանք հաղթահարելը:
ՀԳ. Մոսկվա-Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատութանը, այս անգամ` ուսի շրջանում:Հուսով եմ` ամեն բան հաջող կանցնի և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ես կկարողանամ վերադառնալ մարզումներին»,- գրել է Հարությունյանը: