Վրացական եկեղեցում թռչող ափսեի պատկեր է հայտնաբերվել (լուսանկար)
Ուֆոլոգների ուշադրությունն է գրավել Վրաստանի Մցխեթա քաղաքաի ուղղափառ Սվետիցխովելի եկեղեցում գտնվող պատկերներից մեկը, որում թռչող ափսե հիշեցնող առարկաներ են երևում: Այս մասին հայտնում է «Вести»-ն:
Թռչող ափսեները Քրիստոսի խաչելությունը պատկերող և 11-րդ դարին թվագրվող գեղարվեստական ստեղծագործությում են պատկերված:
Ավանդաբար համարվել է, որ այդ առարկաները պահապան հրեշտակներ են, սակայն բյուզանդական ավանդության հրեշտակներին սովորաբար պատկերում էին թևերով: Ուֆոլոգների կարծիքով՝ այդ պատկերները կարող են վկայել այն մասին, որ Քրիստոսի տանջանքների ժամանակ գոյություն են ունեցել այլմոլորակայիններ, և հենց Քրիստոսը ունի այլմոլորակային ծագում: