Վերջապես մի հեռուստաընկերություն որոշեց դադարեցնել հնդկական սերիալների ցուցադրություն. ո՞վ է հաջորդը
Վերջապես մի հեռուստաընկերություն որոշեց դադարեցնել հնդկական սերիալների ցուցադրությունը: Տեսնենք` ով է հաջորդը
Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ԱԹՎ հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանի հայտարարությամբ: Վերջինս գուցե շատերի համար ուրախալի, իսկ շատերի համար էլ տխուր հայտարարություն էր արել. հեռուստաընկերությունը դադարեցնում է հնդկական սերիալի ցուցադրությունը:
Ինձ համար սա ուրախալի փաստ է և կարծում եմ՝ նույն հայտարարությամբ պետք է հանդես գան մնացած հեռուստաընկերությունների տնօրերնները, որոնց համար սեփական արտադրանքն ավելի կարևոր պետք է լինի: Այդ սերիալները իրենց սև գործն արդեն արել են, երթուղային նստելուց հնդկական սերիալների մասին են խոսում, տնային տնտեսուհիների քննարկման միակ թեման հնդիկ դերասաններն են, նստում ես տաքսի, վարորդը քեզ համեմատում է Տապասայի հետ:
Լիլիթ Վանեսյան. Ֆեյսբուք