Բուրլեսկի թագուհի, հայազգի Դիտա ֆոն Թիզի գայթակղիչ ֆոտոշարքերը
Fresher.ru-ն ներկայացնում է Բուրլեսկի թագուհի Դիտա ֆոն Թիզի ֆոտոպատմությունն ու գայթակղիչ լուսանկարները:
Դիտա ֆոն Թիզը ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 28-ին, Միչիգան նահանգի Ռոչեստեր քաղաքում՝ մատնահարդարողի և մեքենավարի ընտանիքում։ Իր խոսքով՝ Դիտան մասամբ հայկական ծագում ունի: Այս մասին նա մի անգամ գրել է թվիթթերյան իր էջում: 13 տարեկանում զբաղվել է պարով, իսկ 19 տարեկանում գումար վաստակելու համար պարում էր ակումբներում։
Ըստ հանրային կարծիքի հետազոտության արդյունքների՝ Դիտա Ֆոն Թիզն աշխարհի չորրորդ ամենահայտնի հայն է, Քիմ Քարդաշյանից, Շերից և Անդրե Աղասիից հետո: