Ադրբեջանի նախագահը կա՛մ չի հասկանում, կա՛մ ձևացնում է. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը: Այս մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Panorama.am» լրատվական կայքի հարցին։
Մեկնաբանելով բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը՝ նա շեշտել է. «Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո սա ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն էր: Ինչպես և նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավել, ոչ պակաս:
Ակնհայտ է, որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար»: