Չեչնիայում երկու տասնյակից ավել մարդու մահապատժի են ենթարկել
Չեչնիայում 2017 թ.-ի հունվարի 26-ին զանգվածային արտադատարանական մահապատիժ է իրականացվել, որի արդունքում 27 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «Новая газета»-ն:
Նշվում է, որ շուրջ 28 մարդ բերման է ենթարկվել Շալի բնակավայրից, սակայն նրանց հետագա ճակատագրի և նաև մահապատժի համար հիմք հանդիսացած պատճառները հայտնի չեն:
Հաղորդվում է, որ այդ մարդկանց մասին տեղեկություն ստանալու ցանկացած փորձ ապարդյուն է անցել: Թերթի զրուցակիցները վախեցած են եղել և ասել.«…Բոլորը, ում հունվարին բերման են ենթարկել Շալիում, այլևս չկան: Մի փնտրեք»: