«Apple Watch»-ը նոր էլիտար մրցակից ունի
Ձեռքի ժամացույց արտադրողների շրջանում շնորհիվ «Apple Watch»-ի՝ «խնձորային» ընկերությունը կարողացել է գրավել երկրորդ հորիզոնականը՝ առաջատարի տեղը զիջլով միայն մեծն «Rolex» բրենդին: Դրա համար տրամաբանական է, որ ավանդական արտադրողները սկսել են կամաց-կամաց տեղից շարժվել, որպեսզի պահպանեն որոշ մրցունակություն: Այս մասին գրում է «Apple Insider»-ը:
Մենք արդեն լսել ենք «Swatch» և «Tag Heuer» ընկերությունների կողմից արտադրվող խելացի ժամացույցների մասին, և ահա այժմ նրանց է միացել «LVMH» ընկերությունը, որը մտադիր է շուկա բերել իրեն պատկանող «Louis Vuitton» բրենդի ժամացույցներ: Նորույթը կկոչվի «Tambhour Horizon» և կարժենա 2450 դոլար, ինչը մոտավորապես ութ անգամ թանկ է «Apple Watch»-ի հիմնական մոդելներից:
Շուկայի վերլուծաբանների կարծիքով՝ այս որոշմամբ երիտասարդ հարուստներն ուշադրությունը կսևեռեն բրենդի վրա: