Սոս Ջանիբեկյանը ողջունում է «Կնոջ ուժը» հնդկական սերիալն անավարտ թողնելու որոշումը
Դերասան Սոս Ջանիբեկյանը ողջունում է «ATV» հեռուստաընկերության՝ հնդկական «Կնոջ ուժը» սերիալի ցուցադրությունը դադարեցնելու որոշումը: Հեռուստասերիալն անավարտ թողնելու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Արամյանը: Սոս Ջանիբեկյանն էլ մեկնաբանել է նրա գրառումը:
«Ես ամբողջությամբ ողջունում եմ Ձեր որոշումը, բայց խնդրում եմ որպես կինոարտադրության մեջ գրաված մի մասնիկ՝ գոնե հաջորդը նախորդից մի քայլ ավելի լինի»,- գրել է դերասանը:
«Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունը դադարեցվելու է հուլիսի 24-ից: