Նախօրեին զոհված Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է
Այսօր՝ հուլիսի 11-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 10-ին ժամը 17:40-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վազգեն Ժիրայրի Պողոսյանը: