Նիկոլ Փաշինյանի 4 դրվագով «քուանշը»՝ գլխավոր դատախազին
Այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթը վերնագրել էր՝ «Քուանշ, պարոն դատախազ»:
Ըստ Փաշինյանի՝ այսօր ինքը 4 դրվագով «քուանշ» ունի հայտարարելու գլխավոր դատախազին. առաջինը՝ Մարտի 1-ի գործով. «Դուք հիմա ուզում եք ասել, որ հիմա որևէ գործողությո՞ւն եք կատարում Մարտի 1-ի գործով»:
Գլխավոր դատախազին երկրորդ քուանշը «Սասնա ծռերի» գործով է. նրա խոսքով՝ «Սասնա ծռերի» հարազատներին թույլ չի տրվում տեսակցել ծռերին. «Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան ատոմային ռո՞ւմբ պետք է փոխանցեր»:
Հաջորդը կապված էր Անդրիաս Ղուկասյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու պատգամավորների միջնորդության հետ, իսկ մյուս դրվագը՝ Հաց Բերողի հետ: