Ադրբեջանցի պատգամավորը միջազգային հանցագործություն իրականացնելու կոչ է արել
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն խաղաղության դեմ ուղղված հանցագործության կոչ է արել: Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցներըԼ
Ադրբեջանցի օրենսդիրը կոչ է արել պատերազմ հայտարարել Հայաստանին: «Պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չի լինի: Մենք պետք է սովորենք ապրել՝ գիտակցելով, որ գտնվում ենք պատերազմի վիճակում։ Բաքուն պետք է դուրս գա Մինսկի գործընթացից, դա թակարդ է մեզ համար։ Մինսկի գործընթացը շահավետ է միայն Հայաստանին ,- ասել է Ալիզադեն՝ հավելելով, որ խնդիրը կարելի է լուծել միայն պատերազմով: