Մոսկվան Բաքվից պահանջում է դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքը
ՌԴ-ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել խտրական վերաբերմունքը այդ երկիր ժամանող, հայկական ազգանվամբ ՌԴ քաղաքացիների նկատմամբ: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Ստիպված ենք հաստատել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցիներն, իսկապես, խտրականության են ենթարկվում էթնիկ սկզբունքի հիման վրա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
«Շարունակում ենք պահանջել դադարեցնել այդ զայրացնող խտրական գործելաոճը, որը չի համապատասխանում երկու երկրի միջև բարեկամական հարաբերություններին: Բնականաբար, եզրակացություններ ենք անելու ստեղծված իրադրությունից», -նշել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից:
Հաղոդվում է, որ 2017 թ.-ի սկզբից ՌԴ 25 քաղաքացու մուտքն Ադրբեջան արգելվել է հայկական ազգանվամբ պայմանավորված: Որոշ դեպքերում «ռուսական ազգանուններով, անուններով ու հայրանուններով անձանց հարցաքննել են հայկական նախնիներ ունենալու փաստը բացահայտելու նպատակով»: