Ռոնալդուի ռասիստական կատակն ու մկանուտ մարմինը (լուսանկարներ)
Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռելա»-ի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն «Instagram»-ի իր միկրոբլոգում լողավազանից լուսանկարներ է հրապարակել և արժանացել հանդուրժող հանրության քննադատություններին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կոնֆեդերացիայի գավաթի ավարտից մեկ օր անց Ռոնալդուն հավաքականի կիսապաշտպան Ժոզ Սեմեդուի հետ լուսանկար է հրապարակել, որը մակագրել է այսպես. «Իդեալական համընկնում՝ սև և սպիտակ շոկոլադ»:
Մաշկի գույնի թեմայով կատակը բոլորին չի դուր եկել: Մեկնաբանություններում սպասելի կերպով սկսել են Ռոնալդուին մեղադրել ռասիզմի և շատ այլ երևույթների մեջ:
Մի քանի ժամ անց Ռոնալդուն կրկին լողավազանից լուսանկար է հրապարակել, սակայն այս անգամ մենակ: