Կարողա Րաֆֆի Հովհաննիսյանը վատ երազ ա տեսել. Սասուն Միքայելյան
Այսօր՝ հուլիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը, պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ինքն է «Ելք» դաշինքը հիմնադրել, զարմանքով արձագանքեց. «ինքն ի՞նչ կապ ունի ելք դաշինքի հետ»:
Լրագրողների այն նկատառմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման հայտարարությամբ հանդես է եկել հեռուստատեսությամբ Սասուն Առաքելյանը պատասխանեց. «Կարողա վատ երազ ա տեսել»:
«Մինչև խմբակցությունը ստեղծելը մենք տարբեր քաղաքական ուժերի հետ ենք հանդիպել, բայց դա չի նշանակում, որ Րաֆֆի Հավհաննիսյանը «Ելք» դաշինքի հետ որևէ կապ ունի»,- նշեց պատգամավորը:
Դիտարկմանը՝ թավշյա հեղափոխություն պետք է լինի` ըստ Հովհաննիսյանի, պատասխանեց, որ դրա համար պետք է հիմքեր լինեն:
Միքայելյանը նաև նշեց, որ համոզված է՝ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը կլինի երկրի վարչապետ:
Ինչ վերաբերում է այն բանին, որ «Ելք»-ն ասում է՝ ընտրությունները լեգիտիմ են, նա նշեց, որ չգիտի՝ ով ինչ է ասել, բայց, իր կարծիքով, ընտրությունները լեգիտիմ չեն եղել, այդպես ներկայացրել են իշխանությունները: