Շուտով Հայաստանի բոլոր թանգարաններում անվճար «Wi-Fi» կապահովվի. Արմեն Ամիրյան
Շուտով Հայաստանի բոլոր թանգարաններում կապահովվի անվճար «Wi-Fi»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2016-ի պետբյուջեի մասին հաշվետվության քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ սկզբում ինտերնետ կապահովվի մշակույթի նախարարության թանգարաններում, հետո նաև բոլոր մյուսներում։
Արմեն Ամիրյանը հավելել է, որ վերջերս Չինաստանի կառավարության աջակցությամբ հայ մշակողները ստեղծել են թանգարանային աուդիոզբոսավար։ Առայժմ այն գործում է 3 թանգարանների համար, իսկ մինչև տարեվերջ կհայտնվի ևս 4-ում։ Անվճար հավելվածը պարունակելու է տվյալներ թանգարանների ցուցադրությունների մասին, որոշ դեպքերում էլ հասանելի կլինի նաև վիրտուալ պատկերասրահ։