Ասադի պատկերը՝ առաջին անգամ սիրիական թղթադրամի վրա
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն առաջին անգամ հայտնվել է սիրիական ազգային թղթադրամի վրա: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «SANA»-ին:
Ասադի պատկերով թղթադրամը 2 000 սիրիական ֆունտի արժեքն ունի: Սա ամենամեծ թղթադրամն է, որն այժմ դրամաշրջանառության մեջ է գտնվում:
2 000 սիրիական ֆունտը համապատասխանում է մոտավորապես 3.5 եվրոյին:
Հիշեցնենք, որ սիրիական հազար ֆունտանոց թղթադրամին պատկերված է Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի պատկերը: