Դամասկոսում մեքենա է պայթել. կա 20 զոհ (լուսանկարներ)
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթուցիկով լցված մեքենայի պայթյունի հետևանքով 20 մարդ է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «SANA»-ին:
Պատահարը տեղի է ունեցել Սիրիայի մայրաքաղաքի Բաբ Թում անունով բնակեցված թաղամասում:
Ինչպես հաղորդվում է, հատուկ ծառայությունները կարողացել են վնասազերծել պայթուցիկները երկու այլ մեքենաներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դամասկոսի կենտրոնում մահապարտ-ահաբեկչի հարձակման հետևանքով ութ մարդ է մահացել: