«Կանսերվի բանկեքի» և դիրքի մասին
Դիրքը, խրամատը ու ընդհանրապես սահմանը պետք է պահել ինչով որ հնարավոր է: Չբացահայտելով ռազմական որոշակի տակտիկական գաղտնիքներ, պետք է փաստեմ, որ «կանսերվի բանկաները» լուծում են մի շարք հարցեր: Բայց հույսներս դնենք այդ բանկաների և սահմանապահ շների վրա, մեղմ ասած, տխմարություն է:
Տեսեք, դուք գիշերը կողպում եք ձեր բակի դուռը, հետո տան մուտքի դուռը, իսկ ննջասենյակի դուռը պարզապես ծածկում եք:
Հիմա նույնն էլ դիրքերում է՝ մենք գերժամանակակից նյութատեխնիկական սարքավորումներով հսկում ենք սահմանը, սահմանը պատում ենք փշալարերով, դիրքում, խրամատում կանսերվի բանկաներ ենք կախում: Էլի եմ ասում, մեր պաշտպանության մեխը դա չի, դա պարզապես պաշտպանության բաղկացուցիչ մի մաս է , որը մեզ բացի օգուտից վնաս չի տալիս:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: