Հայտնի է աշխարհի ամենահզոր սմարթֆոնը
«HTC U11»-ը ճանաչվել է աշխարհի ամենահզոր սմարթֆոնը: Գաջեթը գրավել է ցանկի առաջին հորիզոնականը, որը կազմել են հայտնի թեստ անցկացնող ծրագրի աշխատողները: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Ցանկը կազմվել է ընթացիկ տարվա արդյունքներով: Ամենահզոր սարքավորումները որոշվել են՝ մի շարք բնութագրիչներ հաշվի առնելով, որոնց թվում է տվյալների մշակման արագությունը, ինչպես նաև «SD» քարտի հետ աշխատանքը: Արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել «U11»-ը, որը թողարկել է թայվանական «HTC» ընկերությունը:
Չնայած նրան, որ սմարթֆոնի վաճառքը սկսվել է նախորդ ամսվա կեսերից, այն արդեն բավականին լավ ցուցանիշներ ունի շուկայում: Գաջեթի հզորությունը գնահատվել է 180 000 բալ:
Երկրորդ հորիզոնականում «iPhone 7 Plus»-ն է, երրորդում՝«Xiaomi Mi 6»-ը, չորրորդում և հինգերորդում՝ «Samsung Galaxy S8»-ն ու «Galaxy S8+»-ը: