Էլիտար «Vertu»-ն ֆինանսական լուրջ խնդիրներ ունի
«Vertu» ընկերությունը, որը մասնագիտացված է էլիտար սմարթֆոնների արտադրության մեջ, ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Telegraph»-ին:
Ինչպես նշվում է, «Vertu»-ն նշանակալիորեն նվազեցրել է սմարթֆոնների արտադրության քանակը, իսկ նրա աշխատակիցները բողոքում են աշխատավարձի ուշացումից: Բացի այդ, ընկերությունը չի փոխանցում թոշակային ֆոնդի միջոցները և պարտքեր ունի մատակարարներին:
Խնդիրներն առաջացել են ղեկավարության փոփոխությունից հետո: 2017 թվականի մարտին «Vertu»-ն գնել է թուրք ձեռնարկատեր Հաքան Ուզանը, ով խոստացել է ներդրումներ անել ընկերության զարգացման համար և իրագործել դրա պոտենցիալը:
Գործարքի պայմանով նա պետք է բիզնեսի սեփականատիրոջը 50 միլիոն ֆունտ ստերլինգ տար, սակայն խոստացված գումարներն այդպես էլ տեղ չեն հասել: