Դուք պատկերացրեք, թե ինչ վիճակում են գտնվում անպաշտպան ու առանց հանրային ուշադրության տեր դատապարտյալները
«Սասնա Ծռերի» անդամների ծեծի ենթարկելու փաստը, ավելի վտանգավոր ու ոչ նախանձելի փաստ է, քան հենց իրականում ծեծը։
Եթե հանրային ուշադրության կենտրոնում գտնվող դատապարտվածներին առանց վախենալու ու մտածելու ծեծում են, դուք պատկերացրեք, թե ինչ վիճակում են գտնվում անպաշտպան ու առանց հանրային ուշադրության տեր դատապարտյալները։ Դուք պատկերացնում եք՝ ինչ են նրանց հանդեպ կատարում։
Այ սա ավելի վատ ու վտանգավոր ազդակ է, որ պետք է ստանանք։ Քանի որ մեր ՔԿՀ-ները դա մի առանձին փակ տարածք է ու ոչ հանրային, ապա շատ մեծ մտավախություն կա, որ էտ վայրում լիքը մարդիկ ամեն օր տփոց են ուտում հենց հիմնարկի աշխատակիցների կողմից ու ոչ մեկ էլ դրա մասին չի իմանում։
Էս պատմության գլխավոր քաքը էտա, եթե «Սասնա ծռերը» հանրության ու լրագրության պաշտպանություն ունեն, ապա մնացած դատապարտյալները ուղղակի քաքի մեջ են ու հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է ինքնասպանությունները շատանում։ Փաստորեն դրդում են։
Անկախ Հայաստան.ֆեյսբուք: