ՄԻՊ-ը՝«Սասնա ծռեր»-ի անդամներին ծեծի ենթարկելու մասին
Այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը խոսելով «Սասնա ծռեր»-ի բանտարկված մի քանի անդամների ծեծի ենթարկելու մասին, հայտարարեց, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բռնություն կիրառելու մասին հաղորդում է ստացել:
«Այդ հաղորդումների հիման վրա երեկ գիշերվանից ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները համապատասխան այցեր են կատարում»,- ասաց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը դաժան կտտանքների է ենթարկվել։