Իրաքում «ԻՊ»-ի ներկայությունն ավարտվեց ընդմիշտ. Իրաքի ՊՆ-ն հայտնել է Մոսուլի ազատագրման մասին
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման մասին: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Sky News Arabia»-ին:
««ԻՊ»-ն այլևս չի վերահսկում Մոսուլի ոչ մի շրջան: Զինյալների համար չկա այլ ելք, քան կապիտուլյացիան: Իրաքում «ԻՊ»-ի ներկայությունն ավարտվեց ընդմիշտ»,- հեռուստաալիքը ցիտում է գերատեսչության հայտարարությունը:
Նշվում է, որ ազատագրված է նաև ան-Նուրի մզկիթը, որի մոտակայքում ընթացող մարտերում մասնակցում են ընդամենը «ԻՊ» խմբավորման 5 զինյալ:
Ահաբեկիչները վերջին շաբաթում պայթեցրել էին նաև Մոսուլի գլխավոր ան-Նուրի մզկիթը: Հենց այս մզկիթում 2014 թ.-ին «ԻՊ»-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին գրավված տարածքներում հռչակել էր «խալիֆատ» և իրեն հռչակել դրա ղեկավար: