Կիբերհարձակման է ենթարկվել Փոթի նավահանգիստը
Կիբերհարձակման է ենթարկվել Փոթիի նավահանգստի սեփականատեր հանդիսացող դանիական «Մաերսկի գրուպ» ընկերությունը: Այս մասին հայտնում է «apsny.ge»-ն:
«Petya» անվանումով վիրուսը կիրառելով՝ հաքերները գումար են պահանջել համակարգչային հասանելիությունը վերականգնելու համար:
Նշվում է, որ փոխադրումների և բեռների շրջանառության դադարից խուսափելու համար նավահանգստում արտակարգ միջոցառումներ են իրականացվում: