Միգուցե իրենք լինեին ոստիկաններ, այդկերպ վարվեին
Իրենց Սասնա ծռեր հռչակածների դատավարությունը շոուի վերածողները ոստիկանին, որ ծախու են համարում, իրենք իրենց հարց տվե՞լ են` ինչ են ակնկալում այն էլ այս աստիճան հանդուրժող ոստիկանից, որ չի սպանել երբեք, այլ հակառակը` իրեն են սպանել ու իր զավակին որբացրել:
Ի՞նչ է, երկրում անկարգություն հրահրողի, հասարակական կարգը խախտողի առաջ ոստիկանը պետք է խոնարհվի՞: Երևի թե դա էլ քիչ կհամարեք, իր զենքն էլ փոխանցի՞:
Ոստիկանին ծախու անվանարկողները իրենք իրենց հարց տվե"լ են` ինչ կարգի պետություն են պատկերացնում՝ ամեն մի խժդժոցի պահին պետականությունը դավաճանող ոստիկանությունով պետությո՞ւն, մարդասպանին հերոսացնո՞ղ ոստիկանությունով պետություն:
Միգուցե իրենք լինեին ոստիկաններ, այդկերպ վարվեին: Բայց ոստիկանությունում նմանների համար տեղ չկա:
Մնացական Բիչախչյան. Ֆեյսբուք: