Իշխանությունը չի կարողանում կազմակերպել «Սասնա Ծռեր»-ի դատական պրոցեսը և ստիպված է բռնություն կիրառել հենց դատարանի դահլիճում
Էմոցիաները մի կողմ: Իշխանությունը չի կարողանում կազմակերպել «Սասնա Ծռեր»-ի դատական պրոցեսը և ստիպված է բռնություն կիրառել հենց դատարանի դահլիճում` բոլորի ներկայությամբ: Այսինքն դատարանի դահլիճը վերածվել է ցուցադրական հաշվեհարդարի վայրի:
Չի կարողանում պատշաճ վերաբերմունք պահպանել պաշտպանների հանդեպ, որոնց վերաբերվում է որպես ամբաստանյալների կողմնակիցների, այլ ոչ թե որպես դատական պրոցեսի անհրաժեշտ և լեգիտիմ կողմի: Այսինքն պետությունը ոչ թե անաչառ դատող կողմ է, այլ վերածվել է կոնֆլիկտի կողմի:
Իշխանությունը չի կարողանում ձևավորել իր համար նպաստավոր հանրային կարծիք, չնայած տիրապետում է բոլոր լծակներին: Այսինքն պետական պրոպագանդան կրախի է մատնվել:
Քաղաքական ընդդիմություն, որի միջոցով հնարավոր լիներ մանիպուլյացիաների ենթարկել հանրային կարծիքը, այլևս Յոխ` չկա,
Պետական ֆունկցիոներները կաշկանդված են այս գործով և յուրաքանյուրն մտահոգված է իր վաղվա օրով և չի ցանկանում իր վրա վերցնել բացասական հանրային վերաբերմունքը: Դա նշանակում է, որ վստահ չեն իշխող կլանի երկարակեցության հարցում:
Ամենակարևորը, չի հաջողվում վախի մթնոլորտ ձևավորել: Այսինքն ռեպրեսիվ մեքենան արժեքազրկվել և իմաստազրկվել է, իսկ այլ գործիք իշխող խմբավորումն այլևս չունի:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք