Արցախում չկա ագրեսիա, նրանք պետություն են կառուցում. Իսրայելցի քաղաքագետ
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը Արցախ այցի շրջանակներում այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Կողմերը քննարկել են հայ-իսրայելական քաղաքական և հանրային կապերի ակտիվացման հարցեր և համագործակցության հեռանկարներ։
Ավիգդոր Էսկինը նշել է, որ Իսրայելը ունի փորձ և ցանկություն աշխատելու հայկական երկու պետությունների հետ, և իրեն չի հետաքրքրում, թե դրան ինչպես կարձագանքի Ադրբեջանը։ Էսկինի խոսքով, կարևոր է, որ աշխարհում Արցախի մասին իմանան ոչ միայն հակամարտության կոնտեքստում, այլև ճանաչեն որպես հայ ժողովրդի բնօրրան, պատմական, տնտեսական, զբոսաշրջային, արժեքային համակարգ ունեցող երկիր, որտեղ ապրում է հրաշալի ժողովուրդ։ Հրեա գործիչը կոչ է արել կազմակերպել հայկական երկու պետություններում կազմակերպել հայրենադարձության մեծ ծրագիր' հայ մնալու համար պետք է ապրել Հայաստանում խորագրով։ Իսրայելցի քաղաքագետը նշել է, որ իր համար իսկական բացահայտում է Արցախը, «այստեղ մարդկանց աչքերում բարեկամություն ես տեսնում, չկա ագրեսիա, նրանք պետություն են կառուցում» ասել է Ավիգդոր էսկինը։
Այցը կազմակերպվել է Diplomat.am նախագծի նախաձեռնությամբ։