Հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Գարեգին Նժդեհի փողոցի բնակչի դին
Հունիսի 28-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1945 թ. ծնված Լ. Բ.-ի դին: