Հայտնի են ամենավտանգավոր գաջեթները
Բնությանն ամենամեծ վնասը հասցնում են «Apple»-ի, «Samsung»-ի և «LG»-ի արտադրանքները, իսկ ամենաքիչը վնասում են «Dell» և «HP» ընկերությունները: Այսպիսի արդյունք են գրանցել «Greenpeace» էկոլոգիական միջազգային կազմակերպության հետազոտությունները, որոնք հրապարակվել են ընկերության կայքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Մասնագետները վերլուծել են 40-ից ավելի տարբեր գաջեթներ՝ սմարթֆոններ, պլանշետներ, համակարգիչներ և նոութբուքներ, որոնք պատկանել են 17 հայտնի ընկերությունների: Վնասը չափելիս հաշվի են առնվել դիսփլեյի փոփոխման հնարավորությունը, մարտկոցի փոփոխման հնարավորությունը, վերանորոգման համար հատուկ գործիքներ ունենալու անհրաժեշտությունը և պահեստապասերի հասանելիությունը: Արդյունքում ամեն ընկերություն գնահատվել է 10-բալանոց համակարգով:
Սմարթֆոններից ամենաանվտանգը «Fairphone2»-ն է: 8 բալ են ստացել «LG G4»-ը, «LG GS»-ը և «Xiaomi Redmi 4»-ը: Ամենավատ գնահատականն են ստացել վաճառքի առաջատարներ «Samsung Galaxу S7»-ը և «Samsung Galaxу S7 edge»-ը: