Թոփ-5 մեքենաները՝ լավագույն ձայնամեկուսացմամբ
Ավտոմեքենայի սրահում լռության պահպանման տեսանկյունից ամենահարմարավետ մեքենան են համարում «Lincoln Continental»-ը: Այս ավտոմեքենան էլ գլխավորել է համապատասխան ցանկը: Այս մասին գրում է Car.ru-ն:
Փորձագետները մեքենաների վրա ակտիվ աղմուկի ճնշում են գործադրել, որը, ճանաչելով տարբեր աղմուկները, նրանց դեմ է ուղարկում պատասխան ձայնային ալիքը:
Ցանկի երկրորդ հորիզոնականում «Audi A8»-ն է: Այս մոդելի դեպքում մասնագետներն ընտրել են սրահի առանձնահատուկ նյութը, որն էլ հենց կլանում է աղմուկի առյուծի բաժինը:
Երրորդ հորիզոնականում «Tesla Model 3» էլեկտրական մեքենան է: Մասնագետները նշում են, որ այս մոդելի առավելությունը աղմուկի կլանման հարցով հենց անձայն էլեկտրաշարժիչն է:
Չորրորդ հորիզոնականում «Chrysler Pacifica»-ն է, իսկ հինգերորդում՝ «Mercedes-Benz S-Class»-ը: