«OnePlus 5»-ը «iPhone 7 Plus»-ից արագ աշխատող 1-ին սմարթֆոնն է
Նոր «OnePlus 5»-ը բավականին ուժեղ է իր արդյունավետությամբ և առաջ է անցել հայտնի «Android»-սմարթֆոնների, սակայն դեռևս հանելուկ էր մնում, թե ինչքան արագ է նոր մոդելն աշխատում՝ ի համեմատություն նախորդ տավա արտադրության «iPhone 7 Plus»-ի: Այս մասին գրում է Life.ru-ն:
Բլոգեր Դևիդ Ռահիմը համեմատել է երկու գաջեթները՝ չմոռանալով նաև դրանց բնութագրումները հաշվ առնել:
Չնայած արտադրական բնութագրումներում եղած մեծ տարբերություններին՝ «OnePlus 5»-ը փոքր տարբերությամբ առաջ է անցել «Apple»-ին արտակարգ պայմաններում: Թեստն իրենից ներկայացնում է միաժամանակ բազմաթիվ խաղերի միացում և դրանք ևս մեկ անգամ բացելու փորձ: Եվ այս առաջադրանքում 8գբայթ օպերատիվ հիշողությունն առավելություններ է ձեռք բերում: