Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստական փուլում է. դեսպան
Սերժ Սարգսյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Այս մասին հայտնում է «The Armenian Weekly»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:
Նա «Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ երկու կողմի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
«Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք ԱԳՆ-ների մակարդակով, այնուհետև կկազմակերպենք նախագահների հանդիպումը», -նշել է դեսպան Հովհաննիսյանը:
Արտգործնախարարների հանդիպման համար դեռևս ամսաթիվ չի մշակվել: