«Jaguar»-ը ներկայացրել է իր նոր ամենաարագընթաց մոդելը (լուսանկարներ)
Արդեն բոլորին ծանոթ և շատերի կողմից սիրված «Jaguar XE» մոդելը արտադրողների կողմից ավելի է հզորացվել և ավելի արագընթաց է դարձել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Նոր սեդան դասի «Jaguar XE»-ն ունի 600 ձիաուժ հզորություն և 8 մխողային շարժիչով:
0-ից մինչև 100 կմ/ժ արագությունը մեքենան կարող է զարգացնել 3.3 վայրկյանում, ընդամենը 1.3 վայրկյանով զիջելով «Formula 1»-ի մեքենաներին:
Ինժեներները փոխել են նաև մեքենայի արտաքին տեսքը:
Արգելակման համակարգը ևս ենթարկվել է զգալի փոփոխությունների: