Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին գտնվում է հղիության 5-րդ ամսում (լուսանկարներ)
32-ամյա ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուները ցնծության մեջ են: Նրանց հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը շուտով հայր է դառնալու: Այս մասին գրում է «Cosmo.ru»-ն:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ջորջինան գտնվում է հղիության 5-րդ ամսում, բացի այդ նշվում է, որ սիրահարները դառնալու են աղջնակի ծնողներ: Այս լուրը իրարանցում է առաջացրել երկրպագուների շրջանում, քանի որ Կրիշտիանուն և Ջորջինան հերքել են վերջինիս հղիության մասին լուրը:
Հիշեցնենք, որ մայիսին լրատվամիջոցները հայտնում էին, որ ֆուտբոլիստի սիրելին երեխայի է սպասում, և այս ենթադրությանը հանգել էին, քանի որ սիրահարները լուսանկար էին տեղադրել, որտեղ Ջորջինայի փորը կլորացած է թվում: