Հայտնի է, թե որն է եղել Նյու Յորքի գնացքի՝ գծերից դուրս գալու պատճառը (տեսանյութ)
Նյու Յորքում գնացքի մի քանի վագոն գծերից դուրս են եկել անհուսալի միացված ինվենտարային գծի հետևանքով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «ABC News»-ին:
Նշենք, որ երեքշաբթի գնացքի երկու վագոնները դուրս էին եկել գծից և բախվել թունելի պատին: Դեպքի հետևանքով 34 մարդ էր տուժել, որոնցից 17-ին հոսպիտալացրել էին: Ընդհանուր առմամբ դեպքի վայրում 800 մարդ է եղել: