Վենեսուելայում ուժայինները կրակ են բացել Գերագույն դատարանի և ՆԳՆ շենքի վրա
Երեքշաբթի երեկոյան Վենեսուելայում ուժայինների խումբը, առգրավելով ոստիկանական ուղղաթիռը, կրակ է բացել և նռնակներ նետել ՆԳՆ շենքի և Գերագույն դատարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով կատարվածը ահաբեկչություն է որակել և հայտնել ռեժիմի դեմ սկսված պայքարի մասին:
Ուժայինները տեղի ունեցածը նախապես ծրագրավորած են եղել և հարձակման պահին համացանցում տեսաուղերձ են հրապարակել սպա Օսկար Պերեսի կողմից, ով ղեկավարում է այդ խումբը:
«Մենք պահանջում ենք նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսի և իր նախարարների հրաժարականը»,- հայտնել է Պերեսը:
Խմբի անդամներին Պերեսը ազգայնականներ և հայրենասերներ է անվանել: