Նավթի համաշխարհային գները նվազում են
Էլեկտրոնային սակարկությունների ընթացքում Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի թեթև նավթի օգոստոսյան մատակարարումները նվազել են 0.45 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 44.04 դոլար:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մատակարարումները օգոստոսի դրվածքով նվազել են 0.24 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 46.54 դոլար: