Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. Կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ 32-ամյա Վահե Գալստյանը իր վարած «Vaz 2101» մակնիշի 18 OO 751 համարանիշի ավտոմեքենայով հանրապետական նշանակության Ջերմուկ Մ-2 ավտոճանապարհի 10.4 կմ հատվածում դուրս է եկել ճանապարահի երթևեկելի գոտուց և աջակողմյան մասով հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Գալստյանն ու նրա ուղևորուհի, Արարատ քաղաքի բնակիչ 28-ամյա Սիրուն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտում է, որ հիվանդանոցի ճանապարհին Ս. Հարությունյանը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավուրությամբ:
Մանրամասները՝ այստեղ.