«Շանգրիլան» աշխատակիցների համար կայանատեղիի վճար է սահմանել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Շանգրիլա» խաղատան աշխատակիցներից տեղեկացանք, որ խաղատան տնօրինությունը տհաճ նորամուծություն է արել իրենց համար․ մի քանի օր է՝ արգելում են իրենց ավտոմեքենաները կայանել խաղատան ավտոկայանատեղիում։
Կայանելու համար ամսավճար են սահմանել՝ 6 հազար 200 դրամ, ինչի պատճառով աշխատողները մեքենաները կայանում են կազինոյից բավականին հեռու և ոտքով գնում աշխատանքի։ «Շանգրիլայից» փորձեցինք պարզել, գործավարուհին որոշեց կորզել այն աշխատողի անունը, ով հայտնել է տեղեկությունը։ Ապա ասաց, որ հեռախոսով տեղեկություն չի կարող տալ, մամուլի հետ իրենց փիառ մասնագետներն են շփվում։
Երբ խնդրեցինք նրանց հեռախոսահամարը, ասաց․ «Ձեր ժամանակը չունեմ, և հետո՝ մենք համար չենք տրամադրում»։ Ինչ վերաբերում է նշված որոշմանը, ասաց, որ ոչինչ ասել չի կարող․ «Ես ավտոմեքենա չունեմ»»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: