Չտեսնելուց է, որ մենք մեզ երբեմն փոքր ու թույլ ենք համարում
Շատ կուզենամ, որպեսզի Հայաստանի դպրոցների աշակերտներն էքսկուրսիաներ գնան ոչ միայն Երևան, Գառնի, Տաթև և մյուս հայտնի վայրեր, այլ ուղղակի այցելեն տարբեր մարզերի համայնքներ, ճանաչողական փոքրիկ տուռերով:
Երբ որ ասում եմ մեր երկիրը մենք չենք ճանաչում, շատերն ինձ հետ չեն համաձայնվում, բայց հենց չտեսնելուց է, որ մենք մեզ երբեմն փոքր ու թույլ ենք համարում: Օրինակ այսօր, ամաչելով եմ ասում, բայց առաջին անգամ եղա Ճամբարակ քաղաքում:
Սահմանամերձ այս քաղաքն ու տարածարջանը իհարկե լավ վիճակում չեն, բայց ուրախացնող ու ոգևորող էր այն, որ պետությունը կոնկրետ ու խոշոր ծրագրեր է սկսել իրականացնել, որի արդյունքը հաստատ տեսանելի կլինի մոտակա տարիներին՝ մեր հայրենիքի այս հատվածում մենք կտեսնենք ծնելիության, արտադրության ու զբոսաշրջության աճ: Կարևորը զարգացումներն են, որոնք դրական են: Կարևորը նաև այն է, որ նույնիսկ սկսնած ձեռնարկատերը տեսնում է իր բիզնեսը զարգացնելու հեռանկարը: Ամեն բան լավ է լինելու:
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք